copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:07 02-08-2023

Սյունիքի մարզպետն Կապանում մասնակցել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնի բացմանը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանում մասնակցել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնի բացմանը։ Այս մասին հայտնել է մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Արարողությանը մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը, ՀՀ-ում Ֆրանսիայի, Լեհաստանի, Չեխիայի ու Նիդերլանդների դեսպանները, Կապան համայնքի ղեկավարը։

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշեց, որ ՀՀ-ում նախատեսված 103 դիտորդից 90-ն արդեն ներգրավված են աշխատանքներում։ «Հաշվի առնելով ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ Կապանում գտնվող այս կենտրոնը կարևոր է ԵՄ առաքելության մանդատի տեսանկյունից: Եվ այս կենտրոնը թույլ կտա, որ Սյունիքում, մասնավորապես Կապանում, անվտանգության իրավիճակի մասին զեկուցենք ավելի կանոնավոր: Այստեղ մեր գտնվելը թույլ կտա կրճատել դիտորդների երթևեկության ճանապարհը, որովհետև մինչև հիմա մենք կենտրոնացած էինք Գորիսում», - ասաց նա։

Ռիտերի կարծիքով առաքելության՝ Կապանում գտնվելը կնպաստի խաղաղության գործընթացին, կկարողանա բնակչության մեջ խորացնել անվտանգության ու ապահովության զգացումը:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ դիտորդական առաքելության թիմին և անձնակազմին, որ այս կենտրոնը բացվել է Կապանում, որտեղ բազմաթիվ բնակավայրեր սահմանին շատ մոտ են։ «Դիտորդական առաքելության ներկայությունը, նախևառաջ, մեծ զսպող ուժ կունենա, ինչպես նաև կարող է կայունություն բերել Կապան համայնքի սահմանի ողջ երկայնքով։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր գործունեությունը կիրականացնի այնպես, ինչպես ակնկալում են այստեղ բնակվող մարդիկ, ու արդյունքները մեզ սպասեցնել չեն տա: Շատ կարևոր է մեր մարզի ժողովրդի համար, որ ԵՄ առաքելությունը կարող է տեղում գնահատել իրավիճակը, զեկույցներ ներկայացնել, որին էլ կհետևեն համապատասխան գործողություններ: Վստահ եմ՝ այս առաքելությունը բերելու է կայունություն և անվտանգություն, որը խաղաղությունն է», - նշեց մարզպետը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը նշեց, որ տեղում իրավիճակը դյուրին չէ, սակայն հույս հայտնեց, որ Կապանում գրասենյակի բացումը կուժեղացնի սահմանային գոտիները դիտարկելու՝ ԵՄ առաքելության կարողությունները և տարածաշրջանին ապահովություն և կայունություն կբերի։

Նշենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսել է 6 գրասենյակ ունենալ Հայաստանում, Կապանինը 4-րդ գրասենյակն է, ևս 2-ը կբացվեն առաջիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել