copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:12 31-07-2023

Մարդիկ էլ ինչ ասես չեն հնարի, միայն թե Նիկոլի անունը չտան․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․

«Մարդիկ էլ ինչ ասես չեն հնարի, միայն թե Նիկոլի անունը չտան... Նամանավանդ Նիկոլի մարդիկ... Թե բա «պահանջում ենք Հայաստանի Հանրապետությունից վարել Հայաստանի Հանրապետության շահերից բխող քաղաքականություն»։

Ինչքանով որ հասկանում եմ, այս պահին տոտալ մոբիլիզացիա է նիկոլահպատակ, բայց արտաքնապես «չեզոք» և «ապաքաղաքական» զանազան կուտոկների և գործիչների, որ դաշտը լցնեն անհասցե կոչերով, պահանջագրերով, ակցիաներով։

Ստեղծվում է Արցախի համար բուռն ու լայնածավալ պայքարի իմիտացիա։

Սրանով նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմը ռազմավարական խնդիր է լուծում։
Տեսնելով, որ դիմադրության նոր ցանցեր են ձևավորվում և որ շատ տարբեր սեգմենտներից մարդիկ են սկսում համախմբվել ստորին օղակներում (այդ թվում եղած ընդդիմադիր ճամբարներից դուրս գտնվող մարդիկ), ու շատ լավ հասկանալով, որ չկողմնորոշվածների սեգմենտներից են մարդիկ համալրելու այդ ցանցերը (ըստ տարբեր հարցումների՝ չափահաս բնակչության մինչև 50–60 տոկոսը), նիկոլենք ափալ-թափալ ֆեյք ցանցեր են ստեղծում ու դրանց շուրջ աղմուկ բարձրացնում, որպեսզի չկողմնորոշվածների ուշադրությունը գրավեն ու քաշեն իրենց այնտեղ։

Զուգահեռ ավելի ցածր էշելոնի «լևի» ինֆլյուենսերների միջոցով հակաարցախյան քարոզչության պղտոր ալիք է բարձրացվել, որովհետև նիկոլենց անհրաժեշտ է ամեն գնով արցախցիներին ապամարդկայնացնելը։
Թե բա «ապիկար Նիկոլը»...

Հ.Գ. Ես էլ սրանց ձեռքը դարձա դավադրապաշտ, գրողը տանի...»

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը