copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:11 29-07-2023

ԲՏԱ նախարարն այցելել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 28-ին այցելել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն, հանդիպում ունեցել կենտրոնի ղեկավար կազմի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԶԾ մշտական ներակայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԶԾ նորարարության և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի ու ԿԶՆ կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը և ԿԶՆ կենտրոնի աշխատակիցները։

Հանդիպման ընթացքում Տիգրան Ճորոխյանը ներկայացրել է կենտրոնի հիմնական գործառույթների՝ տվյալագիտության, վարքաբանության, դիզայն մտածելակերպի և թվայնացման շրջանակներում իրենց իրականացրած ծրագրերը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը նորարարական նախագծերի, թվայնացման, տվյալագիտության, իրականացող հետազոտությունների և առաջարկվող լուծումների առումով, որոնք աջակցում են ՀՀ կառավարությանը փաստահենք քաղաքականության մշակման գործում:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին վերահաստատել է Հայաստանի թվայնացման ու թվային փոխակերպման օրակարգին աջակցելու պատրաստակամությունը՝ կարևորելով նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Ընդգծելով Հայաստանում թվայնացման կարևորությունը երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակում՝ կողմերը մտքեր են փոխանակել թվայնացման և թվային փոխակերպման ոլորտներում առկա հիմնախնդիրների, այս ուղղությամբ իրականացվող ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի ու լուծումների վերաբերյալ: Մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է համագործակցությունը թվայնացման ոլորտում, կենտրոնի մասնակցությունը բաց տվյալների մասին ազգային քաղաքականության մշակման ու հանրային ոլորտում կարողությունների զարգացման գործում։

ԿԶՆ նորարարական կենտրոնը ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությունն է՝ միտված հանրային ոլորտում նորարարության խթանմանը։ Կենտրոնն իր գործունեության վեց տարիների ընթացքում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածում է գիտելիքի և փաստերի, որպեսզի աջակցի պետական կառույցներին արագ փոփոխվող աշխարհում ընթացիկ և հրատապ խնդիրների լուծման ճանապարհին։

Վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպելու հանդիպումներ՝ համագործակցությունն ավելի առարկայական դարձնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում