copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:43 28-07-2023

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն հրաժարվում են բանակցել Ռուսաստանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին, ասել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, սակայն նրանք հրաժարվում են բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ։

«Մենք արդեն խոսել ենք այս մասին, դեռ կկարողանանք քննարկել Ուկրաինայի հակամարտության հետ կապված իրավիճակը, բայց մենք, իհարկե, համաձայն ենք ձեզ հետ, որ բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում։ Խնդիրն այն է, որ նրանք հրաժարվում են բանակցել մեզ հետ»,-ասել է Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում։

ՌԴ նախագահը նշել է, որ հակամարտությունը հիմնված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների առաջացման վրա։

«Նրանք, ևս մեկ անգամ կրկնում եմ, հրաժարվում են բանակցել բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի համար հավասար անվտանգություն ապահովելու շուրջ, իսկ ինքը՝ Ուկրաինան, ավելի ճիշտ՝ ներկայիս ուկրաինական ռեժիմը, հրաժարվում է բանակցել։ Ուկրաինայի նախագահը համապատասխան հրամանագիր է ընդունել՝ արգելելով բանակցությունները»,- պարզաբանել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը