Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:59 27-07-2023

Արարատի մարզում 5-ամյա երեխան ավտովթարի զոհ է դարձել․ shamshyan.com

Հուլիսի 27-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում Ford Focus մակնիշի ատվոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ և մոտ 5 մետր առաջ ընթացել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու անչափահաս տղան քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել , որ երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։

Վարորդին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը 5-ամյա երեխայի մայրն է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել երկաթե արգելապատնեշները և օգնել են մեքենան քարշակի միջոցով տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան