copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:47 25-07-2023

Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

Եռակողմ հանդիպմանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։