Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:37 25-07-2023

ԼՂ անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է և մենք մնալու ենք այս տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդոք ՀՀ զինված ուժերը պատրաստ են հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։

«Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալն ինքնանպատակ չէ, քանի որ Ադրբեջանը անընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է ապահովվի այնպիսի ձևով, որը վստահելի կթվա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, թե արդյոք կարող ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու Արցախի դեմ հնարավոր հարձակման դեպքում, Փաշինյանը պատասխանեց․ «ՀՀ Զինված ուժերի գործառույթը Հայաստանի սահմանների և անվտանգության ապահովումն է»։

Այդ սահմանադրությունը մինչև 44-օրյա պատերազն էլ կար, բայց մեր զինված ուժերը Արցախում մասնակցում էին ռազմական գործողություններին, շեշտեց լրագրողը։

«Մենք նոր պատերազմ չենք ուզում, ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ և պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաղաղ գործընթացի միջոցով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին