Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:55 25-07-2023

Հակոբ Արշակյանն ամփոփել է ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ամփոփել է Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը:

«Ավանդույթի համաձայն նիստերն անց են կացվում մայրաքաղաքներից դուրս՝ խթանելով Հայաստանի մարզերի և Ռուսաստանի երկրամասերի միջև ապակենտրոն համագործակցությունը։

Նիստի օրակարգում էին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցությունը, ինչպես նաեւ միջտարածաշրջանային փոխգործակցությունը:

Ի թիվս օրակարգային հարցերի, նիստի ընթացքում բարձրաձայնեցի նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Գործընկերներին տեղեկացրեցի տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ վարվող ցեղասպանական քաղաքականության և Հայաստանի նկատմամբ վարվող զավթողական քաղաքականության վերաբերյալ։

ՌԴ ԴԺ նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձավ Հայաստանում «Գույք պարտքի դիմաց» 2002թ․ Ռուսաստանին փոխանցված գործարանների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման հարցին։

Արձանագրվեց, որ այդ ուղղությամբ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի։

Անդրադարձ կատարվեց նաև Հռոմի ստատուտի վավերացմանը վերաբերվող հարցերին և մտահոգություններին։ Կարևոր է արձագանքել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում հայկական դպրոցներում բացվում են ինժեներական լաբորատորիաներ, հայկական դասագրքերը Ռուսաստանում հասանելի են դառնում հայերեն կրթություն ստացող աշակերտներին, հայկական դպրոցներում ռուսական դասարաններ ապահովվում են անհրաժեշտ դասագրքերով, ստեղծվում է համագործակցության հարթակ կրթական, գիտական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով։ Հայաստանի մարզերի և համայնքների և Ռուսաստանի երկրամասերի ու համայնքների միջև ստորագրվում են համագործակցության հուշագրեր, ստեղծվում են տնտեսական համագործակցության մեխանիզմներ։

Նիստերի ընթացքում տեղի են ունենում շահագրգիռ քննարկումներ՝ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցերի շուրջ։

Այցի ընթացքում ունեցանք հետևյալ հանդիպումները․
– Հանդիպեցինք Իրկուտսկի երկրամասի ղեկավար Իգոր Կոբզեվի հետ, քննարկվեցին տնտեսական, կրթական, գիտական ուղղություններով համագործակցության զարգացմանը վերաբերվող հարցեր։ Երկուստեք արձանագրեցինք, որ նշված ուղղություններով գոյություն ունի չօգտագործված ներուժ, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանք տանել։
– Իրկուտսկի հայ համայնքի հետ քննարկեցինք համայնքի խնդիրներին և Հայաստանի հետ կապը պահելուն և զարգացնելուն վերաբերվող հարցեր։ Ուրախ եմ արձանագրել, որ Իրկուտսկի քաղաքապետարանի որոշմամբ համայնքին է փոխանցվել հողատարածք՝ եկեղեցու և համայնքի համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար։
– Այցելեցինք Իրկուտսկի ռուսական ուղղափառ եկեղեցի, որտեղ տեղադրված է Հայկական խաչքար՝ նվիրված 1915թ․ ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ եկեղեցում տեղադրված էր Սբ․ Գրիգոր Լուսավորչի սրբանկար։
– Այցելեցինք Բայկալի թանգարան, որտեղ ծանոթացանք Բայկալ լճի էկոհամակարգի պահպանման և զարգացման ծրագրերին, քննարկեցինք Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և զարգացման շուրջ երկկողմ համագործակցության հնարավորությունը։
Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի եւ Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի, Արմավիր եւ Իրկուտսկ քաղաքների միջեւ ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին․
1․ Վահե Ղալումյան – ՀՀ Աժ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2․Վլադիմիր Վարդանյան – ՀՀ Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
3․Բաբկեն Թունյան – ՀՀ Աժ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
4․ Վաղարշակ Հակոբյան – ՀՀ Աժ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
5․Ալեքսեյ Սանդիկով – ՀՀ Աժ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
6․Միքայել Թումասյան – ՀՀ Աժ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
7․ Շիրակ Թորոսյան – ՀՀ Աժ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
8. Աշոտ Սաղյան – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
9․ Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (առցանց)
10. Ահարոն Սահակյան – ՀՀ Կոտայքի մարզպետ
11. Դավիթ Խուդաթյան – ՀՀ ք․Արմավիրի քաղաքապետ

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը կանցկացվի 2024 թվականին Հայաստանում` Դիլիջան քաղաքում»,-գրել է Արշակյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան