copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:40 24-07-2023

Միայն հունիսին Մուրացան համալսարանական բուժհաստատություն է դիմել շների հարձակումից տուժած 32 երեխա․ պատգամավոր

Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ թափառող կենդանիների հարձակումների դեպքերի և դրա հետևանքների մասին՝ պատկան մարմիններին ուղղելով դիմումներ։ Բազմիցս նշեմ եմ, որ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցներ, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանին խնդրի կապակցությամբ ուղարկել էի հարցում, որտեղ նշել էի նաև իմ առաջարկները։

Հարցմանս ստացել էի այսպիսի պատասխան․

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2023 թվականին նախաձեռնում է մի շարք փոփոխություններ` մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրը կանոնակարգելու համար:

Գրության մեջ նշված էր նաև, որ առաջիկայում մայրաքաղաքում կստեղծվեն թափառող շների համար նախատեսված կացարաններ։
Անցել են ամիսներ, սակայն շարունակում ենք լսել թափառող կենդանիների հարձակման դեպքերի մասին։

Միայն այս տարվա հունիս ամսին Մուրացան համալսարանական բուժհաստատություն են դիմել 32 երեխա։ Օրեր առաջ լսեցինք Սպիտակում շան հարձակման արդյունքում ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված երեխայի մասին։

Իմ հայրենի Իջևանից և ՀՀ այլ համայնքներից ևս քաղաքացիները գրեթե ամեն օր ահազանգում են կատաղած շների առկայության և դեպքերի մասին։

Պատկան մարմիններին հերթական անգամ կոչ եմ անում խնդրին վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ։

Անցել են ամիսներ, ի՞նչ եղան ձեր ձեռնարկած միջոցառումները, որտե՞ղ են կացարանները։

Քանի՞ երեխա պետք է հայտնվի բժշկական հաստատությունում, որպեսզի սկսեք քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել