copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:57 24-07-2023

Այս տարի Ագրարային համալսարանում իրավիճակը ավելի մեղմ է․ 760 տեղի համար ընդունվել է 54 ուսանող

Արդեն հայտնի են ընդունելության քննությունների արդյունքները: Այս տարի Ագրարային համալսարանի հաստատված 760 տեղերից ընդունվել է 54 դիմորդ, որը կազմում է եղած տեղերի 7%-ը։ Թափուր է մնացել 716 անվճար և վճարովի տեղ:

Ագրարային համալսարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոս Ավետիսյանը Oragir.News-ին փոխանցեց, որ այս տարի վիճակը, համեմատած նախորդ տարվա հետ, ավելի լավ է եղել։

«Անցած տարվա 40-ի փոխարեն այս տարի ունենք 54 ընդունված։ Նրանք էլ հիմնականում նախընտրել են Ագրոբիզնես և տնտեսագիտություն մասնագիտությունները»,- ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանը նշեց, որ այս տարի երկրորդ փուլով արտոնություններ են տրվել նաև գյուղատնտեսական քոլեջներում սովորող ուսանողների համար. «Այդ քոլեջում սովորող ուսանողները միանգամից կարող են առանց քննության առաջին կուրս անցնել»։

Ավետիսյանը նշեց, որ անցած տարի էլ առաջին փուլից հետո նման իրավիճակ էր, բայց հաջորդ փուլերին հնարավոր եղավ վիճակը մեղմել, իսկ այս տարի վիճակը մեղմելու համար ավելի լավ ծրագրեր են մշակվել։

«Ծրագիր կա, այս տարի սեպտեմբերից Ագրարային համալսարանի առանձնացված ֆակուլտետներ ընդունված որոշ երեխաներ ստանալու են 70.000 դրամ կրթաթոշակ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ