Ներքին 3 տարի առաջ - 23:49 23-07-2023

Մեկ տարվա մեջ մոտ 20%-ով ավելացել է հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակը․ Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Gastro Business Expo & Forum֊ի ընթացքում ներկայացրել եմ սննդի և զբոսաշրջության ոլորտներում այս տարի գրանցված հաջողություններն ու բարձր ցուցանիշները։

Մեկ տարվա մեջ մոտ 20%-ով ավելացել է հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակը և հիմա արդեն ոլորտում ներգրավված է մոտ 30 հազար մարդ։

Զբոսաշրջության ոլորտում ևս այս տարի գրանցվել է բարձր աճ. եթե 2022 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան այցելած անձանց քանակը 600 հազարից պակաս էր, ապա ընթացիկ տարում այդ ցուցանիշը կազմել է 1 միլիոնից ավել զբոսաշրջիկ։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի 2 միլիոնը։

Պետությունը նույնպես խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և առաջիկայում Կառավարությունը նախատեսում է զարգացնել 20 զբոսաշրջային կլաստեր»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը