Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:01 22-07-2023

2 երեխաս Արցախից զանգում, ասում են՝ ուտելիք չկա, պապա շուտ արի

«Անցած՝ հունիսի 14-ից, եկել ենք և մինչև հիմա այստեղ ենք։ Ճանապարհը փակ է և հնարավոր չի ոչ մի ձևով տեղափոխվել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի Հովիկ Առաքելյանը, ով այս պահին գտնվում է Գորիսում։

Քաղաքացին նշեց, որ երեխայի բուժման նպատակով էին Հայաստան տեղափոխվել, բայց բուժումից հետո հնարավոր չի եղել Արցախ գնալը։

«Կարմիր խաչին դիմել ենք, ռուսական կոնտիգենտին դիմել ենք, բայց ապարդյուն է եղել։ Ասում են ճանապարհը փակ է, ադրբեջանցիները չեն թողում գնաք»,- նշեց Առաքելյանը։

Նա ասաց, որ այս պահին Գորիսում գտնվող շատ արցախցիներ կան, որ սպասում են ճանապարհի բացվելուն։

Հորը այս պահին Արցախում սպասում են ևս երկու անչափահաս երեխաներ։

«Ամեն օր զանգում են ասում՝ պապա ե՞րբ ես գալու, մենք քեզ շատ ենք սիրում, շատ ենք կարոտում։ Ասում եմ հենց բացվի ճանապարհը գալու եմ, ասում են շուտ արա արի, չենք կարողանում դիմանալ, հաց չկա, ջուր չկա չենք դիմանում»,-ասաց Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում