copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:50 21-07-2023

Շուրջ 50 դեպք է եղել, երբ Ադրբեջանը թույլ չի տվել մահացածի մարմինը տեղափոխել Արցախ

«Արդեն 7 ամիս է Արցախը լիակատար շրջափակման մեջ է և այս ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ ճանապարհի փակ լինելու պատճառով մարդիկ չեն կարողացել իրենց մահացած ծնողների, հարազատների մարմինները տեղափոխել Արցախ»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։

«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նույնսիկ մահացած մարդկանց տեղափոխել Արցախ և հուղարկավորել հարազատ հողում՝ ընտանեկան գերեզմանատանը։ Դեպքեր կան, որ ամուսինը զոհվել է, կինը Երևանում՝ բուժման ընթացքում մահացել է, իսկ որդին այդպես էլ չի կարողացել միավորել 2 ծնողներին։

Տարբեր են մահացության դեպքերը և մամուլում էլ են եղել հրապարակումներ։ Այս 7 ամիսների ընթացքում շուրջ 50 նման դեպք է եղել, երբ Արցախի քաքաղաքացիները, այդ թվում՝ արտերկրում ապրող արցախցիները, իրենց հանգուցյալին չեն կարողացել տեղափոխել Արցախ»,- ասաց Արմինե Հայրապետյանը։
Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին