copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:38 21-07-2023

Երեք օր է ճանապարհը փակ եղել. Երևան-Բաթում գնացքը բնականոն աշխատում է

Հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել էր Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև։ Վթարը պատճառ էր դարձել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում գնացքի աշխատանքի խափանման։

Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պետի տեղակալ Աշոտ Հունանյանը Oragir.News-ին փոխանցեց, որ խնդիրը լուծված է։

«Խնդիր անցած ամսվա մեջ էր եղել։ Դա Վրաստանի սահմանում էր, անձրևաջրերից սողանք էր եղել և երկաթգծի ճանապարհը փակվել էր»,- ասաց Հունանյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հիմա ճանապարհը վերականգնվել է ուղևորափոխադրումները տեղի են ունենում բնականոն ռեժիմով։

«Վաղուց վերականգնվել է, աշխատում է հիմա։ Եթե չեմ սխալվում ընդամենը երեք օր գնացքը չի գնացել, հետո վրացական կողմը վերականգնեց, դա Բաթումի չհասած էր՝ ինչ-որ գյուղաքաղաքի մոտ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա նշեց նաև, որ ճանապարհին քաղաքացիներ չեն եղել և վթարից միայն իրենց գնացքի աշխատանքը չի խափանվել։ Վթարի պատճառով չի գործել նաև Թբիլիսի-Բաթումի գնացքը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը