Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:14 19-07-2023

Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել ձերբակալված անձանց պահման վայր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում հուլիսի 11-ին չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայր:

Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման եւ սանիտարահիգիենիկ պայմանները, բժշկական օգնությանն ու սպասարկամանն առնչվող հարցեր, ՁՊՎ-ում վարվող հաշվառման մատյանները եւ անհրաժեշտ այլ փաստաթղթերը, ինչպես նաեւ ՁՊՎ-ի անձնակազմի աշխատանքային պայմանները։

Պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրում են շարունակական բնույթ: Այցերի արդյունքներն ամփոփվելու են եւ պետական իրավասու մարմիններին ներկայացվելու են համակարգային խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկներ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել