copy image url
Ավելին 3 տարի առաջ - 23:00 16-07-2023

Ամուսնական դավաճանության պատճառները․ սեքսոպաթոլոգի խորհուրդները․ մաս 2

Տղամարդիկ հաճախ են արտամուսնական կապեր ունենում։ Սակայն դավաճանության հիմքում երբեմն շատ ավելի լուրջ դրդապատճառներ կան, քան պարզապես սեռական ցանկությունը բավարարելը։

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ դավաճանության դաշտում տղամարդիկ և կանայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որովհետև հասարակությունում կան երկակի չափորոշիչներ: Որոշ դեպքերում նույնիսկ տղամարդու դավաճանությունը «ողջունելի» է, իսկ կնոջը` քննադատելի:

Տղամարդկանց դավաճանության համար կան նաև հոգեբանական պատճառներ։

Ամենատարածվածը՝ ինքնահաստատման պահանջմունքը։ Խրվելով աման-չամանի, տակաշորերի, երեխայի դասերի, լվացքի ու արդուկի մեջ՝ կանայք երբեմն մոռանում են, որ սիրասուն ամուսնուն հաճոյանալը, շողոմ խոսքեր շռայլելը չպետք է դադարեն։ Այլապես նա անմիջապես շողոքորթության մի ուրիշ «փեշավոր» աղբյուր կգտնի։ Եվ եթե այդ ուրիշը հավատացնի տղամարդուն, որ նա գերազանցում է առնական ու սեռական բոլոր հավանական ու անհավանական ունակություններն ու արժանիքները, ապա չի բացառվում, որ տղամարդը այդ «գթության քրոջ» մոտ էլ խարիսխ կգցի։ Պատահական չէ, որ հոգեվերլուծուբանները տղամարդկանց այդ ինքնահաստատման պահանջմունքն անվանում են «նարցիսյան վերք»։

Հաջորդ պատճառը՝ բուռն անցյալը և փորձարարական ջիղը։ Սիրային հարուստ անցյալ ունեցող տղամարդը, որպես կանոն, ժառանգաբար հակված է դավաճանության և այդքան էլ չի սիրում նիրհել ընտանեկան օջախի մոտ:

Գինովցած վիճակը։ Գինովցած վիճակում (եթե իհարկե տղամարդը թունդ հարբած չէ) սեռական ցանկությունը մեծանում է։

Ամուսնուն չափազանց ճնշելը։ Եթե նա բողոքում է, որ հոգնել է կնոջ քննադատության տարափից, ապա դա վտանգավոր ազդանշան է։ Մեծ է հավանականությունը, որ զուգընկերը դավաճանությամբ վրեժ լուծի նման ճնշման համար։ Ընտանիքում կրած նվաստացման փոխհատուցումը տղամարդիկ փնտրում են հենց կողմնակի կապերի մեջ, իսկ սիրուհու հետ կնոջից վրեժ լուծելով՝ մտածում են, որ վերջապես ընտանիքում վերականգնվել է արդարությունն ու հավասարակշռությունը։ Եվ դա, ավաղ, կարող է սովորություն դառնալ. վիճելով կնոջ հետ՝ նա անմիջապես կսլանա նրա ախոյանի մոտ՝ ամոքելու վերքերը։ Այնպես որ, քանի դեռ ուշ չէ, պետք է թուլացնել օղակը, ավելի ներողամիտ, փաղաքուշ, մեղմ ու գթառատ լինել։

Առաջին մասն՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի