copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:00 14-07-2023

Օգոստոսի 1-ին Փաշինյանն ու Էրդողանը կբացեն Մարգարայի սահմանը

Հայաստանի Հանրապետության իշխանությունները տարեսկզբին հայտարարեցին, որ ամռան սկզբին հայ-թուրքական սահմանը կբացվի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար։

Խոսքը Արմավիրի մարզի Մարգարա գյուղում գտնվող անցակետի մասին է, որտեղ մի քանի ամիս է՝ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Մարգարայի բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ հաճախ են լինում անցակետի տարածքում, շփվում աշխատակիցների հետ, հետաքրքրվում, թե ի՞նչ նորություններ կան, վերջնակա՞ն է սահմանի բացումը, թե՞ ոչ։

«Վերջերս գնացել էի անցակետի մոտ, զրուցում էի բանվորների հետ, ասացին՝ ժամանակ են դրել մեզ վրա, պետք է ամսվա վերջ ավարտենք, որ օգոստոսի 1-ին սահմանի բացումն անեն։ Իմացանք, որ հայ-թուրքական սահմանի բացմանը ներկա են լինելու Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սա 100 տոկոսանոց ինֆորմացիա է, որը իրականում մեզ ցավ է պատճառում, քանի որ մենք մինչ այս պահն էլ դեմ ենք սահմանի բացմանը»,- ասաց Մարգարայի բնակիչը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը դեռ ամիսներ առաջ ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասել էր՝ կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։

Հիշեցնենք նաև, որ տարեսկզբին՝ փետրվարի 11-ին, Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիային։ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները սահմանն անցել էին հենց Մարգարայի կամրջով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից