Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:00 13-07-2023

Ռուս խաղաղապահները 2025 թվականին կհեռանան Ղարաբաղից. Էրդողան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները այնտեղ կմնան մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո կլքեն տարածաշրջանը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է նախօրեին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանը կարծում է, որ ռուսական կողմը կկատարի Արցախում խաղաղապահների ներկայության վերաբերյալ համաձայնագրի պայմանները և 2025 կլքի այն։ «Պայմանավորվածությունն այն է, որ մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլինի նշանակված վայրերում։ Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այս համաձայնագրին։ 2025 թվականին Ռուսաստանը կհեռանա տարածքից»,- ասել է նա։

Թուրքայի նախագահն ընդգծել է, որ իր եղբայրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է իրավիճակին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահը շրջանցել է խաղաղապահների մանդատի երկարացման մասին հարցը։

Ադրբեջանական կողմը այս տարիների ընթացքում տարբեր մակարդակներով ակնարկում է, որ 2025 թվականին չի համաձայնվելու ռուս խաղաղապահների մանդատի երկարացմանը։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել