Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:13 12-07-2023

Կոռուպցիան ավարտվեց. Կիպրոսն այլևս «լևի» վիզաներ չի տրամադրի

Կիպրոսի պատվավոր Հյուպատոսի գրասենյակը հայտարարություն է տարածել․

«Հայտարարություն` Կիպրոսի վիզայի դիմորդների համար

Կիպրոսի պատվավոր Հյուպատոսի գրասենյակը տեղեկացնում է, որ ներկայումս վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է՝ ծանրաբեռնվածության և տեխնիկական պատճառներից ելնելով։

Հերթագրման վերսկսման մասին հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ։ Հետևեք մեր պաշտոնական էջին ՝ հավելյալ տեղեկատվության համար։
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը։
Հարգանքներով ՝ Կիպրոսի պատվավոր Հյուպատոսի գրասենյակ»։

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ վիզա ստանալու համար չեն կարողանում դիմել Կիպրոսի հյուպատոսություն, քանի որ ազատ տեղեր չկան, փոխարենը տուրիստական ընկերությունների միջոցով կարողանում են օր ամրագրել։ Իսկ վիզայի համար ազատ օր չլինելու պատճառով ստիպված են տուրիստականների դիմել և հանգստի համար վճարել 4 անգամ թանկ։

Оragir.News-ի հետ զրույցում Երևանում Կիպրոսի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակի պատճառը դեսպանատան բացակայությունն է, իսկ հյուպատոսությունը չի կարողանում հասցնել․ «Արդեն 3-4 ամիս է՝ բողոքում, դիմում, գրում ենք Կիպրոսի ԱԳՆ, որ մարդ ուղարկեք, միջոցներ ձեռնարկեք, բայց չեն անում։ Ինձ ասում են՝ կարող ես փակել, էլ վիզա չտալ, գործ չընդունել, նույնիսկ ում գործերը վերցրել ենք, ասում են՝ կարող ես չտալ, որևէ բան չենք կարող անել»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել