copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:56 12-07-2023

Գործի գնալ չսիրող Մարությանը նորից ակտիվանում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին մասնակցելու հարցով բաց է մնում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հարցը. վերջինս զբաղված է իր սիրած գործով՝ գումար աշխատելով։ Նա ներկայացումներ է խաղում ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս: Տիգրան Ավինյանի ու Մանե Թանդիլյանի պարագայում պարզ է, թե ովքեր են նրանց քաղաքական հենարանները, թիմակիցները, մարդիկ, որոնք կանգնած են նրանց հետեւում, իսկ Մարությանի իրավիճակը շարունակում է անհասկանալի մնալ:

Նա քաղաքապետ էր դարձել 2018թ.-ի իշխանափոխությունից հետո, երբ իշխանության վարկանիշն ամենաբարձրն էր, ու կապ չուներ, թե ով է անձը, կարևորը՝ ում կմատնանշեր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա նա ոչ միայն իշխանական թեկնածուն չէ, այլեւ չունի թիմ, ում վրա կհենվի։ Մեզ փոխանցեցին, որ Հայկի թիմը հիմնականում օպերատորներ, պրոդյուսերներ, ադմիններ էին, որոնք կարողանում էին լավ տեսանյութեր նկարել, միջոցառումներ կազմակերպել, բայց շատ թույլ ու անփորձ էին համայնքային խնդիրներն ընկալելու, դրանց լուծումներ տալու հարցում:
Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանի համար խիստ տհաճ էր նույնիսկ առավոտյան ֆիքսված ժամին աշխատանքի հաճախելը, ժողովներ անցկացնելը, հարցերի մեջ խորանալն ու դրանց ադեկվատ լուծումներ տալը: Հիշեցնենք, որ Մարությանն ամենաշատն աշխատավայրից բացակայող քաղաքապետն էր, հաճախ է «աշխատել» հեռավար, շատ էր իր հաշվին արձակուրդ վերցրել, ու բոլորին պարզ էր, որ նա իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում պետական պաշտոնում:

Սրան էլ գումարած՝ անդադար կոնֆլիկտներ էր ունենում կառավարութան ու ավագանու անդամների հետ. փաստացի Մարությանի հետ արդյունավետ աշխատել չի ստացվել ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Հայկի շրջապատին մոտ կանգնած մարդկանցից մեզ փոխանցեցին, որ քիչ հավանական են համարում նրա առաջադրումը. եթե առաջադրվի ու ինչ-որ հրաշքով նորից քաղաքապետ դառնա, ապա, իր բնավորության համաձայն, արագ կհոգնի, կսկսի փնթփնթալ աշխատանքային ծանրաբեռնվածությունից:

Անընդատ տարբեր լուրեր են շրջանառվում՝ Հայկ Մարությանի առաջադրման հետ կապված, քանի որ ինքն էլ չի կողմնորոշվում, թե, ի վերջո, առաջադրվի ավագանու ընտրություններին, թե ոչ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում :

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ