Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:40 11-07-2023

Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքը տրվել է տեսչական մարմիններին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

2022թ.-ի տարեսկզբին կառավարության որոշմամբ Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքը անհատույց նվիրաբերվել է վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող տեսչական մարմիններին, որոնց գործունեությունը մինչ կառավարության այս որոշումը վարձակալված տարածքներում է իրականացրել։

Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շուրջ զարգացումները սկսվեցին 2012թ.-ից, երբ Գյումրիի բժշկական կենտրոնի շահագործումից հետո քաղաքի վիրաբուժական եւ մարզային հիվանդանոցների հետ նորաբաց կենտրոն տեղափոխվեցին նաեւ Սամարիթեր հիվանդանոցի բոլոր բաժանմունքները: Հիվանդանոցում գործում էր հեմոդիալիզի բաժանմունքի մի մասը, որը ևս որոշ ժամանակ անց փակվեց։Սամարիթերի դատարկ շենքի շուրջ տարբեր քննարկումներ եղան.խոսակցություն եղավ, որ բժշկակական քոլեջը կտեղափոխվի Սամարիթեր հիվանդանոցի շենք, տարբերակները շատ էին, բայց փաստացի շենքը տևական ժամանակ դատարկ էր։

2022 թ.-ի տարեսկզբին կառավարության որոշմամբ նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքի երկրորդ հարկի ձախակողմյան հատվածը անհատույց տրամադրվել է ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնին։
Տեսչական մարմնի աշխատակիցները տարածքը մասնակի վերանորոգել են, անցած տարվա հոկտեմբերից արդեն տեղափոխվել են։

Մինչև նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք տեղափոխվելը քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը աշխատել է վարձակալած տարածքում, որտեղ ջեռուցում չի եղել, հարմարություններ չեն եղել, իսկ հիմա տեսչական մարմինը իր միջոցներով ստեղծել է նորմալ աշխատանքային պայմաններ։

Կառավարության որոշումով նախկին Սամարիթեր հիվանդանոցի երրորդ հարկի ուռոլոգիայի բաժանմունքից երեք սենյակ էլ հատկացվել է «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղին։ Աշխատակիցները դեռևս չեն տեղափոխվել, որովհետև ավարտված չեն շինարարական աշխատանքները։

Նախկին Սամարիթեր հիվանդանոցում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ևս հատկացվել է տարածք, բայց առողջապահական տեսչական մարմնի աշխատակիցներն էլ չեն տեղափոխվել նոր շենք՝ պատճառը դարձյալ շինաշխատանքներն են, որովհետև տարածքը ոչ բարվոք վիճակում է գտնվում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել