Ներքին Խոսք 3 տարի առաջ - 19:37 11-07-2023

Չեք մարսելու Արմենի մահը․ Զոհրաբյանը՝ Արուսյակ Ալեքսանյանին

«Դեմոկրատիայի իրական դեմքը» ֆոտո-նկարների ցուցադրության ժամանակ, անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, Զոհրաբյանն ասաց. «3 օրից կլրանա մեկ տարին, երբ դատարանի դահլիճում իմ աչքի առաջ սպանվեց Արմեն Գրիգորյանը։ Ես դա համարում եմ քաղաքական սպանություն։ Հետ եմ տվել կադրերը, հաշվել եմ, Արմեն Գրիգորյանին ինձ օդային համբյուր ուղարկելուց, երբ որ իրեն հարցրեցի «ո՞նց ես, Արմեն», ինքը ասեց «լավ եմ» և օդային համբյուր ուղարկեց, մինչև Արմենի մահը անցավ ընդամենը 52 վայրկյան։ 52 վայրկյան հետո Արմեն Գրիգորյանը այլևս չկար։ Ես ուսումնասիրել եմ
դատական պրակտիկան, անկեղծ ասած, ես չեմ տեսել, ինձ չի հանդիպել որևէ դեպք, երբ որ քաղաքական ընդդիմախոսը մահանում է դատարանի դահլիճում։

Որևէ դատավոր, սկսած քրեակատարողականի բուժքույրից, ով գիտեր, որ Արմենն ունի բարձր ճնշում, վերջացրած Նիկոլին սպասարկող դատավորներով, ովքեր տվեցին Արմենին կալանավորելու սանկցիա և այն կին դատավորը, որը հիմա իր պատիժը կրում է Աբովյան քրեակատարողականում՝ Արուսյակ Ալեքսանյանը… Տիկին Ալեքսանյան, եթե դուք կարծում եք, որ հիմա այս քրեական գործով դուք մեղադրվում եք և դուք ազատվելու եք և ձեր թիմը դատավորներով, քաղաքական դաբռոն տվողը էս մահը մարսելու եք, դուք սխալվում եք։ Արմենի մահվան բոլոր պատասխանատուները նստելու են մեղադրյալի աթոռի առաջին շարքում»։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ Արմեն Գրիգորյանին կալանավորել էին թուրք բառի համար։ «Թո՛ւրք բառի համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես չեմ վիրավորում, երբ ինձ ասում են թուրք»։ Հիմա դիմում եմ էն գյումրեցիներին, որոնցից մեկի թևաթափ վիճակը ես դատարանում տեսա։ Հարցնում էին՝ դուք եք ցուցմունք գրել Արմենի դեմ, դուք վիրավորվա՞ծ եք, ասում ա՝ չեմ հիշում, հա, կարող ա։ Չե՞ք ամաչում, որ ձեզ ստիպեցին դառնալ այս մարդու մահվան պատճառ։ Ստորագրելով այդ թղթի տակ՝ դուք ստորագրել եք Արմենի սպանության թղթի տակ»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ