copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:32 11-07-2023

Վիեննայից՝ Կապան. թանկարժեք դաշնամուրը 5000 կիլոմետր բարդ ճանապարհ է անցել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ոչ միայն համայն հայությանը, այլև, կարելի է ասել, աշխարհին հուզեց Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարմամբ հնչած Կոմիտասի «Կռունկը»:

Երաժիշտն արմատներով կապանցի է և այս օրերին հայրենի Կապանում է, որտեղ անցկացվում է միջազգային երաժշտական փառատոն, որի կազմակերպման աշխատանքներին աջակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Կապանի համայնքապետարանը: Ի դեպ, փառատոնի ընթացքում նաև տեղեկացվեց, որ Կապանը նոր, բավական թանկարժեք ու եզակի հնչողությամբ դաշնամուր ունեցավ՝ «Steinwat D 274» կարգի: Այն, ի դեպ, Վիեննայից մոտ 5000 կմ ճանապարհ է անցել, ընդ որում՝ բավական դժվարություններով։

Ի դեպ, հավելենք, որ այս փառատոնը համարվում է Սյունիքի մշակութային կյանքում եզակի և նշանակալի իրադարձություն, քանի որ, ինչպես կազմակերպիչներն են նշում, իր շուրջն է համախմբել հարյուրից ավելի երաժիշտների՝ ինչպես հանրապետության բոլոր տարածաշրջաններից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ