copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:02 10-07-2023

Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու․ Ավինյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու:

«Համո Բեկնազարյանի Կինոֆաբրիկայից, ՀայՖիլմից մինչև մեր օրեր հայկական կինոն սերունդներին պարգևել է անսպառ հույզեր և արդեն հարազատ դարձած դրվագներ:

Հայկական կինոյի լավագույն ավանդույթներից մեկը, անկասկած, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է, որի 20-րդ հոբելյանական տարին դիմավորում ենք միասին:



Այս տարի ևս «Ոսկե ծիրանի»-ը իր շուրջ է հավաքել կինոարվեստի գործիչների և սիրահարների: Հատուկ այցով է ժամանել այս տարվա պատվավոր հյուր՝ ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։




Վստահ ենք՝ մեր քաղաքի հյուրերը կվայելեն կինոյի տոնը՝ երևանյան արևաշատ և ջերմ երկնքի տակ: Իսկ որպես Երևանի նեկայացուցիչ, ինձ մնում է միայն ասել՝
Բարի գալուստ Հայաստան,
Բարի գալուստ Երևան,
Բարի գալուստ «Ոսկե ծիրան»»,-գրել է նա:



Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում