copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:25 08-07-2023

ՔՊ-ն տարված է կուսակցական հարցերով. ինչ են քննարկել դռնփակ նիստում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանական էլիտան հինգշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դռնփակ նիստին քննարկվել են բացառապես կուսակցական հարցեր, իսկ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները կամ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած վերջին սպառնալիքները ՔՊ-ականները չեն էլ քննարկել, մղել են երկրորդ պլան: ՔՊ-ականների համար ավելի առաջնային են ներքաղաքական ու ներկուսակցական հարցերը, օրինակ՝ քննարկել են՝ ինչպես ուժեղացնել կուսակցական կառույցները, ինչպես ավելի շատ երիտասարդների եւ կանանց ներգրավեն կուսակցության շարքերում:

Քննարկվել է նաեւ Մալաթիա-Սեբաստիայի ՔՊ գրասենյակի գործունեության հարցը, որը ընտրակեղծիքների համար փաստացի կասեցված է: Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ելույթ են ունեցել Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ վարչության անդամները, հարցուպատասխան չի եղել:

Ստացվում է՝ ՔՊ-ականների համար այս իրավիճակում, երբ թշնամին պարբերաբար կրակում է Արցախի եւ Հայաստանի սահմանների ուղղությամբ, անվտանգային կարեւոր հարցերն այլեւս երկրորդական են, տարված են միայն իրենց կուսակցական հարցերով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը