copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:19 07-07-2023

Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ծառացած հումանիտար մարտահրավերները, ինչպես նաև մարդու իրավունքների սահմանափակումները:
Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի հնարավոր դերակատարությանը՝ հաշվի առնելով վերջինիս մանդատը և գործունեության շրջանակը և կարևորել ԵԽԽՎ կողմից վերջերս ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» խորագրով բանաձևը։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրմանն առնչվող խնդիրները:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-ԵԽ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։

Բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստան է այցելել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ՝ տեղում տարածաշրջանային գործընթացներին ծանոթանալու և հետագա անելիքները մշակելու նպատակով։

Պաշտոնական հանդիպումներից բացի պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ԵՄ առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Դիկումեի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ: Պատվիրակությունն այցելել է նաև Կոռնիձոր և Լաչինի միջանցքի սկզբնամաս:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին