Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:00 06-07-2023

Ադրբեջանում դատախազը առևանգված հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է մայիսի 26-ին հայ-ադրբեջանական պետական սահմանից առևանգված երկու հայ զինծառայողների՝ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ դավարության ընթացքում ելույթ է ունեցել մեղադրող դատախազը, ով առևանգված հայ զինծառայողների համար պահանջել է 12 տարվա ազատազրկում։ Այնուհետև դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար, որը կհրապարակվի վաղը։

Նշենք, որ երկու հայ զինծառայողները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու համար»։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել