copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:30 04-07-2023

Աշխարհում աշխարհաքաղաքական հակասություններն ավելի սուր են դառնում. Պուտին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս աշխարհում աշխարհաքաղաքական հակասություններն ավելի սուր են դառնում, և տեղի է ունենում անվտանգության դեգրադացիա։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պուտնն ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում իր ունեցած ելույթում։

Պուտինը շեշտել է, որ ՇՀԿ-ն ավելի ու ավելի ծանրակշիռ դեր է խաղում միջազգային գործերում։ Բացի այդ նա նշել է, որ կազմակերպությունն իրական ներդրում է ունենում խաղաղության և կայունության պահպանման, մասնակից պետությունների կայուն տնտեսական աճի ապահովման, ժողովուրդների միջև կապերի ամրապնդման հարցերում։

Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ ներկայումս աճում են նոր համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի առաջխաղացման ռիսկերը։

«Դա հատկապես նշանակալի է ներկա պայմաններում, երբ ավելի սուր են դառնում աշխարհաքաղաքական հակասությունները։ Շարունակվում է միջազգային անվտանգության համակարգի դեգրադացիան։ Աճում են նոր համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի առաջխաղացման ռիսկերը՝ զարգացած երկրների պարտքերի անվերահսկելի կուտակման, սոցիալական շերտավորման և ամբողջ աշխարհում աղքատության աճի, պարենային և էկոլոգիական անվտանգության վատթարացման ֆոնին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ