copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 04-07-2023

Թբիլիսին Կիևի առաջարկը որակել է որպես միջամտություն իր ներքին գործերին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի իշխանություների որոշումը համարել է «միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին»։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ պաշտոնական Թբիլիսին ուկրաինական կողմի որոշման կապակցությամբ խորին մտահոգություն է հայտնել։ «Այս գործողությունը ներկայացնում է դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև եւ ցավալի է, որ պաշտոնական Կիևը դիմում է այդ քայլին բարեկամ պետության և նրա ժողովրդի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրացական կողմն ընդգծել է, որ Ստասբուրգի դատարանի որոշումը Սաակաշվիլիի առողջական վիճակի շուրջ շահարկումներին վերջակետ դրեց, որը ևս մեկ անգամ հաստատեց Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանության հարցում պետության ցուցաբերած բարձր չափանիշները։

Բացի այդ Վրաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Կիևի որոշումը վնասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին և ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։

«Հուսով ենք, որ պաշտոնական Կիևը կվերանայի սեփական որոշումը և ջանքեր կգործադրի երկու երկրների պատմականորեն բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել Վրաստանի իշխանություններին կոչ է արել այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինա՝ բուժում ստանալու համար։ Զելենսկին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, նրան փոխանցել «վճռական բողոք» ու խնդրել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիի հետ խորհրդակցության համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել