copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:45 04-07-2023

Թուրքիան և Եգիպտոսը վերականգնել են երկկողմ հարաբերությունները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա դադարից հետո լիովին վերականգնել են երկկողմ դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ երկու երկրներն այսօր փոխադարձաբար դեսպաններ են նշանակել: Կահիրեում Թուրքիայի դեսպան է նշանակվել Սալիհ Մութլու Շենը, իսկ Անկարայում Եգիպտոսի դեսպան՝ Ամըր Էլհամամայը:

«Թուրքիայի Հանրապետությունը և Եգիպտոսը հայտարարում են դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ դեսպանների մակարդակով վերականգնելու մասին։ Թուրքիան Կահիրեում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջարկել է դեսպան Սալիհ Մութլու Շենի թեկնածությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013-ին տապալեց Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին, ով Էրդողանի մտերիմ դաշնակիցն էր և «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարը։ Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունները շարունակվում էին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, իսկ 2021 թվականից կողմերը բանակցություններ են վարում՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն