Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:08 03-07-2023

Խրոնիկ բացականերին ցուցակից ջնջեք, էլ թող չգան․ Տիգրան Ավինյան

Խրոնիկ բացականեր ունենք, օրինակ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի ներկայացուցիչները պարբերաբար բացակայում են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություններից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին։

«Պարոն Շավարշ Գրիգորյան, մենք այստեղ խրոնիկ բացականեր ունենք․ մասնավորապես՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը։ Ենթադրում եմ՝ իրենց մոտ ամեն ինչ լավ է և բոլոր գործերը շատ լավ արվում են, հանքերի հետ խնդիր չկա և ասելիք չունեն այս դահլիճում։ Հետևապես՝ ճշտենք գործընկերների հետ, եթե իրապես ամեն ինչ այդքան լավ է՝ իրենց այս ցուցակից առհասարակ ջնջենք, էլ թող չգան»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Շավարշ Գրիգորյանը նշեց՝ որ կապ կհաստատի գործընկերների հետ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան