copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:09 01-07-2023

Եթե շուն որդեգրելու մշակույթը Հայաստանում զարգանա, ամեն բան լավ կլինի․ Անի Խաչատրյան

Միայն այս տարվա հունիս ամսին Մուրացան համալսարանական բուժհաստատություն են դիմել 32 երեխա՝ շան կծելու հետևանքով։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, խոսելով մայրաքաղաքում թափառող շների դեմ պայքարից, ասաց․ «Թափառող շների հետ կապված ինչ կա Երևանում, լիարժեք գործելու դեպքում կբավարարի, բայց ցավը նրանում է, որ նաև մարզերում պետք է նույն ծրագիրը լինի թափառող կենդանիների վնասազերծման, որպեսզի հարցին լուծում տրվի, որովհետև եթե Երևանի հարակից մարզերում չկան, Երևանում ոչ մի կերպ վերջնական արդյունք չենք ստանալու»։

Խաչատրյանը ասաց, որ հարցը լուծվող է, եթե լինի միասնական քաղաքական որոշում, որ Երևանին հարակից բոլոր մարզերում պետք է գործեն համապատասխան կառույցներ։

«Այլ տարբերակում լուծվող չէ, իսկ ինքը բավականին ծախսատար ու մեծ գումարներ պահանջող կառույց է ստեղծելու համար, մարզերը չունեն նման բյուջեներ և կարծում եմ՝ դա պետք է լինի մի քիչ ավելի գլոբալ և քաղաքական որոշում, որ պետությունից ֆինանսավորվեն»,- ասաց Խաչատրյանը։

Ավագանու անդամը ասաց, որ շների համար ոչ միայն ապաստաններ պետք է կառուցվեն, այլ նաև պետք է գործի ճիշտ ստերջացման համակարգ, որը նաև պետք է գործի մարզերում, և խնդիրը տեսանելիորեն և զգալիորեն կլուծվի։

«Նաև մենք պետք է ունենանք այն դաստիարակությունը, չգիտեմ ինչ բառով ավելի ճիշտ կլինի, որ շների որդեգրման մշակույթը նաև Հայաստանում զարգանա, ու նաև այդ տարբերակով մենք կկարողանանք հարց լուծել և ոչ միայն գնանք սիրուն, թիթիզ շներ գնելու։ Եթե որդեգրելու մշակույթը Հայաստանում գործի, շատ լավ կլինի»,- ասաց Անի Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ