Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:00 30-06-2023

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը միշտ էլ դուրս է եկել ցանկացած անախորժությունից

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն միշտ էլ դուրս է եկել ցանկացած անախորժություններից, և դա նրան ավելի ուժեղ է դարձրել։ Ինչպես փոխանցում է Russia Today-ը, այս մասին Լավրովն ասել է՝ մեկնաբանելով նախորդ շաբաթ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչների կողմից Ռուսաստանում բարձրացված զինված ապստամբության փորձը։

«Ռուսաստանը միշտ էլ դուրս է եկել ցանկացած անախորժություններից, իսկ դա դժվարությունից ավելի ինչ-որ բան դժվար է որակել: Այն միշտ դուրս է եկել ավելի ու ավելի ամրացած ու ավելի ուժեղացած: Այդպես կլինի և այս անգամ: Ավելին, մենք արդեն զգում ենք, որ այդ գործընթացը սկսվել է»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի այն հայտարարությունների ֆոնին, թե ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել:

Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», «դանակով հարված Ռուսաստանի թիկունքին» և «դավաճանություն»։

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության ղեկավարն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին