copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:31 30-06-2023

Գագիկ Հարությունյանը ե՞րբ կներկայանա դատարան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանի Ավանի նստավայրում հունիսի 28-ին պետք է տեղի ունենար ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը: Սակայն նիստը հետաձգվել է, քանի որ վկան՝ ՍԴ եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, պատշաճ ծանուցված չի եղել եւ չի ներկայացել դատարան։

Հարությունյանը բնակվում է Եղվարդում, եւ, որոշ տեղեկություններով, փոստային ծառայության հետ է կապված եղել խնդիրը։ Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 12-ին, տեղեկացանք, որ Գագիկ Հարությունյանը դատարանին տեղեկացրել է, որ այդ օրերին Հայաստանում չի լինելու, ուստի չի կարող դատարան ներկայանալ, նրա փոխարեն դատարանն այլ վկայի կլսի։ Թե ում, մեզ չհաջողվեց պարզել։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու ու պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Արսեն Բաբայանը՝ նշված գործողությանն օժանդակելու մեջ։ Ի դեպ, թվում էր, թե նախկինների օրոք ամենաերկարատեւ եւ ամենաբարձր պաշտոններում աշխատած Գագիկ Հարությունյանի նկատմամբ եւս պետք է որեւէ վարույթ լինի, նվազագույնը՝ ապօրինի գույքի բռնագանձման հոդվածով, եւ նրա ելքը երկրից փակ պետք է լինի, սակայն պարզվում է՝ նա այն եզակիներից է, որի նկատմամբ ոչ մի վարույթ հարուցված չէ, եւ նա անարգել կարող է՝ երբ ուզենա, մեկնել երկրից, եւ դատարան էլ կանչվում է բացառապես որպես վկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր