copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 29-06-2023

Ուկրաինայի հաղթանակը նշանակում է միայն Ուկրաինայի հաղթանակ. Թբիլիսին պատասխանել է Զելենսկուն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն իր տարածքային ամբողջականությունը կվերականգնի խաղաղ ճանապարհով։

Ինչպես փոխանցում է Թբիլիսիում ադրբեջանական APA լրատվական գործակալության թղթակիցը, այս մասին Պապուաշվիլին ասել է՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, թե Ուկրաինայի հաղթանակը կնշանակի հաղթանակ նաև կովկասյան երկրների համար։

Պապուաշվիլին շեշտել է, որ Ուկրաինայի հաղթանակը նշանակում է միայն Ուկրաինայի հաղթանակ։ Նա միևնույն ժամանակ պնդել է, որ Վրաստանի կառավարությունն այս հարցում թաքնված օրակարգ չունի։

«Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, մենք հայտարարել ենք, որ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի խաղաղ ճանապարհով։ Սա մեր քաղաքականությունն է, և կառավարությունը թաքնված օրակարգ չունի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Զելենսկին Գերագույն ռադայում ունեցած ելույթում նշել էր, որ պատերազմում Ուկրաինայի հաղթանակն անվտանգության և տարածքային ամբողջականության վերականգնման երաշխիք է Մոլդովայի, Վրաստանի, նոր ուժ Հարավային Կովկասի, կամք և խաղաղություն Բելառուսի, էներգիա՝ բալթյան-սևծովյան առանցքի, անվտանգության երաշխիք և մանիպուլյացիաներից պաշտպանություն ամբողջ Կենտրոնական Ասիայի, շանս Մերձավոր Արևելքի համար, երաշխիք, որ աֆրիկյան երկրները կդադարեն թալանվել ռուսների կողմից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից