copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:31 28-06-2023

Իշխանության առաջնահերթությունը թուրքերի հետ սիրավեպի ապահովումն է

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիշերն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարվածներից հետո, ինչի հետևանքով պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ` շնորհավորել Կուրբան Բայրամի տոնի առթիվ:

Զարմանալու ոչինչ չկա, որովհետև հայաստանյան իշխանության առաջնահերթությունը ոչ թե խորը բլոկադայի մեջ գտնվող արցախցիներն են ու իրենց հողի համար պայքար տվողներ մեր մարտիկները, այլ թուրքերի հետ միակողմանի սիրավեպի ապահովումը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը