copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:33 27-06-2023

Աննա Հակոբյանի համար սիրուն նկարն ունենալն ավելի կարևոր է, քան օրենքը

Oragir.News-ն օրեր առաջ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Գյումրի կատարած գաղտնի այցին, որի ընթացքում թիկնապահները Աննա Հակոբյանի հրահանգով լրագրողներին արգելել էին տեսալուսանկարահանել մշակութային միջոցառումը: Չնայած լրագրողին թույլ չէին տվել նկարահանում կատարել, սակայն Հակոբյանը ժողգործիքների պետական նվագախմբի կազմակերպած միջոցառումից հետո հաճույքով լուսանկարվում էր գյումրեցի մի քանի նիկոլականների հետ։

Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով սահմանվում է լրագրողի մասնագիտական օրինական գոծունեությունը խոչընդոտելու հանցակազմը, որի համաձայն՝ «Լրագրողին տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նրա մասնագիտական օրինական գործունեությունն այլ կերպ խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նշենք, որ Գյումրի «գաղտնի» այցից լուսանկարներ կարելի է գտնել նաև Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում։

Ստացվում է՝ վարչապետի կնոջ համար սիրուն նկար ունենալն ավելի կարևոր է, քան օրենքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ