Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:11 27-06-2023

Ինձանից գումար էր պահանջում․ Արզաքանցյանը մանրամասնել է, թե ինչ է պահանջել իրենից Դոգը

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը և իր փաստաբան Գեորգի Մելիքյանն այսօր հանդես եկան ասուլիսով։

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին Արտակ Գալստյանի և Վարդան Ղուկասյանի դեպքով հարուցված քրեական գործի մանրամասները։ Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ իր հեռախոսահամարը Վարդան Ղուկասյանն իմացել է տարբեր տեղերից ու իրեն գրել է։

«Այդ անձը իրեն ազնիվ է համարում, «Հանրային ձայն» է կոչում իրենց կուսակցությունը: Կուսակցության խմբի անդամներն էլ պետք է իմանան, որ նրա համար պարզապես գործիք են՝ հայտնի մարդկանց անունները վարկաբեկելու և յութուբյան իր ալիքում մեծ դիտումներ ապահովելու համար: Իրենք լուրջ ընկերություն են ստեղծել՝ շորթումներ անելու համար»:

Արզաքանցյանը ներկայացրեց նաև հատվածներ «Դոգի» և իր ունեցած նամակագրությունից:

«Այդ անբարոյականը պարզում է իմ համարը տարբեր խողովակներով, հիմա նայեք՝ Վարդան Ղուկասյան՝ «Դոգ», էդպես էլ գրած է անունը: «Լսում ես այ տղա»,-գրում է,-«Փարիզ լա՞վ էր»: Ես Փարիզում էի այդ ժամանակ: Գրում եմ՝ դու ո՞վ ես, ասում է գուշակի երեք անգամից: Հետո սկսում է գրել։ Վերջում ժամ է դնում իմ վրա, որ ժամանակ ունեմ մինչև երեկո: Մի հատ անբարոյական մարդ, որ ես իրենից ու իր չար լեզվից վախենամ ու վճարեմ գումարներ, որ չանդրադառնա ինձ և իմ ընտանիքին»,- ասաց Արզաքանցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ