Ներքին Ուղիղ եթեր 3 տարի առաջ - 10:11 27-06-2023

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը․ ՈւՂԻՂ

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի նիստը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով:

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:

Նշենք, որ դեռ ապրիլին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմությանը իրեն հարցաքննել քննիչ հանձնաժողովում: «Խնդրում եմ, եկեք ինձ հարցաքննեք, եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»,-ասել էր նա:

Հիշեցնենք, որ առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 20-ին, որի ընթացքում վարչապետը խոսել է պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելու պատճառների մասին։