Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:38 26-06-2023

Գյումրեցի փաստաբանները ևս մասնակցել են մեկօրյա գործադուլին

ՀՀ Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ այսօր փաստաբանները հանրապետությում մեկօրյա գործադուլ են հայտարարել, որին միացել են պալատի անդամ բոլոր փաստաբանները։ Շիրակի մարզում աշխատող փաստաբանները ևս այսօր հրաժարվել են դատարաններում, նախաքննական մարմիններում պաշտպանություն իրականացնելուց։

Փաստաբանների բողոքն ուղղված է իրենց գործընկերոջ նկատմամբ կատարված բռնության դեմ, նրանք պահանջում են դեպքի մասով արդար քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց։

Փաստաբանները խոսել են նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տիրող իրավիճակից, դատավորների պակասից, դատական գործերի ծանրաբեռնվածությունից, որոնք խնդիրներ են ստեղծում ոչ միայն փաստաբանների, այլ նաև նրանց վստահորդների համար։

«Ինքս այսօր դատական նիստ ունեի, բայց միջնորդություն եմ ներկայացրել նիստը հետաձգելու, քանի որ կարևորում եմ արդարադատության իրականացումը, ինչպես նաև փաստաբանների, իրավապաշտպանների նկատմամբ ընդհանուր պետական համակարգի մոտեցումը, ճիշտ և իրավական գնահատականը։ Վերջին շրջանում հավանաբար բոլորն են տեղյակ, որ մենք բազմիցս արդարադատության դեմ ուղղված խնդիրների, Հայաստանի դեմ կանգնած մարտահրավերների դեմ կանգնած կոչեր ենք արել»,-ասում է փաստաբան Գայանե Գևորգյանը։

Մեկ այլ փաստաբան էլ՝ Հայկ Հարությունյանն ասում է, որ նախ՝ ցանկացած բռնություն դատապարտելի է, երկրորդ՝ փաստաբանի նկատմամբ բռնությունն արդեն այն կարմիր գիծն է, որը չի կարելի անցնել ցանկացած պետական ծառայողի կողմից, քանի որ եթե արդեն փաստաբանները կարիք ունենան պաշտպանության, էլ ի՞նչ կարող ենք ասել վստահորդների մասին, որոնք ունեն փաստաբանների կարիքը։ Եթե արդեն փասատաբաններին, պաշտպաններին են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար բռնության ենթարկում, դա արդեն սարսափելի իրողություն է։

Փաստաբանները դժգոհում են նաև դատավորների քիչ լինելուց և դատական գործերի շատությունից, որոնք հաճախ խնդիրներ են ստեղծում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել