copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 15:41 26-06-2023

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և ՌԴ-ում ՀՀ դեսպանություն մոտ 170 հեռախոսազանգ է ստացվել

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և Մոսկվայում ՀՀ դեսպանություն այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 170 հեռախոսազանգ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Երեկ էլ զանգերը շարունակվել են, քաղաքացիները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։ Պետք է հաշվի առնենք, որ թեժ գծին նաև զանգահարել են քաղաքացիներ, ովքեր ունեին նաև ընթացիկ հարցեր, տվայալ հեռախոսահամարն ընկալում էին որպես հավելյալ հնարավորություն, ինչը մի փոքր ավելացրել է զանգերի քանակը»,- ասաց նա։

Նա նշեց, որ Դոնի Ռոստովում շաբաթ օրվանից հետո իրավիճակը կարգավորվել է․ «Այս պահին այնպիսին չի, ինչպիսին էր շաբաթ օրվա ընթացքում, որով և պայմանավորված էր ԱԳՆ ակտիվ աշխատանքը՝ Մոսկվայում ՀՀ դեսպանության և ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով։

Անընդհատ կապի մեջ ենք եղել նրանց հետ։ Երեկ էլ առավոտյան անձամբ խոսել եմ մեր դիվանգիտական ներկայացուցիչների հետ, որևէ խուճապային տրամադրություններ չկան»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։

Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը