copy image url
Միտք 3 տարի առաջ - 11:37 25-06-2023

Որքան էլ փողը, իշխանությունն ու բարեկեցությունը սրանց կուրացնի, մեկ է` այն մի օր ավարտվելու է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․.

«Անկախ ռեգիոնալ դերակատարների դիմակայությունից ու շահերից բխող առանձնահատկություններից, պետք է արձանագրել, որ Ադրբեջանը երբեք այսքան լկտի ու ագրեսիվ չէր դառնա, եթե Հայաստանում, ի դեմս իշխող խմբակի, ապազգային դեմքերի այսպիսի գարշելի պատկեր չլիներ:

Այս իրադրությունը ոչ միայն իշխող ուժի քաղաքական կուրսի տապալումն էր, որը որպես հետևանք պատերազմ, մարդկային ու տարածքային մեծաթիվ կորուստների հանգեցրեց, այլ այն, որ սրանց համար, հող հանձնելը և´ հպարտություն է, և´ շեֆին քծնելու գերագույն նպատակ:

Եթե ոմանք իրենց առաջ են նետում փաշինյանական դավադրությունը կիսելու ու պաշտպանելու համար, որոշները գլուխները կախ պարզապես փախչում են, որպեսզի որոշ ժամանակ անց ասեն, որ իրենք իշխանության մեջ «գերու» կարգավիճակ են ունեցել, իրենց շանտաժով ու սպառնալիքով են թիմում պահել:
Հայրենիքը անձնական բարեկեցությամբ փոխողների մի մասը վաղուց անցել է կարմիր գիծը և օրվա վայելքներով ապրելով հանդերձ գիտակցում, որ բոլոր առումներով ոչնչացված է և իրենցից յուրաքանչյուրի հետևից դեռ գալու են:

Որքան էլ փողը, իշխանությունն ու բարեկեցությունը սրանց կուրացնի, մեկ է` այն մի օր ավարտվելու է` նրանց կյանքը վերածելով դժոխքի. իրենց արածի ու չարածի պայմաններում այլ կերպ դժվար է պատկերացնել»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը