Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:51 23-06-2023

iPhone-ի համար 42-ամյա կնոջը սպանած Գևորգը մարզիկ էր. մանրամասներ

48-ամյա Նվարդ Նալչաջյանին iPhone 13 pro max-ի համար սպանած 18 տարեկան Գևորգ Գարեգինյանը Արմավիրի մարզի Փարաքար գյուղից է։

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ճանաչում է Գևորգին. «Ինքը սպորտսմեն է, զբաղվում էր Бой без правил-ով, բազմաթիվ մրցանակների հաղթող է եղել տարբեր հարթակներում, նույնիսկ Բուլղարիայում առաջին տեղը գրաված հետ եկավ»,- ասաց Մինասյանը և ավելացրեց, որ արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի կարող ասել, անսպասելի էր։



Հարցին, թե երիտասարդը պատրաստվո՞ւմ էր բանակ զորակոչվել, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Առողջական խնդրի պտաճառով ազատվել էր, թե քանի տարով էին բանակից հետ գցել՝ չեմ կարող ասել»։



Համայնքի ղեկավարը նշեց, որ երիտասարդը աշխատող ընտանիքից էր. «Խելոք ժողովուրդ են, աշխատում են, մրգի խանութ ունեն, միրգ են վաճառում, ընտանիքում Գևորգից փոքր ևս երկու երեխաներ կան՝ տղաներ»,- ասաց համայնքի ղեկավարը և հավելեց, որ այլ ինֆորմացիա չի կարող փոխանցել, իրավապահ համակարգից ճշտենք։

Ավելի վաղ Oragir.News-ին հայտնի էր դարձել, որ սպանված Նվարդ Նալչաջյանը կենդանասեր էր, խնամում էր անտուն, թափառող կենդանիներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել