copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 22-06-2023

Լիտվայի նախագահը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունումը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ողջունել է Եվրոպական Միության անդամ երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 11-րդ փաթեթի հաստատումը: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Նաուսեդան միևնույն ժամանակ կոչ է արել սկսել աշխատանքները 12-րդ փաթեթի վրա և դրանում ներառել «Ռոսատոմ»-ի դեմ պատժամիջոցները։ Նրա խոսքով` պատժամիջոցների 11-րդ փաթեթը մեկ քայլ առաջ է պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար:

Լիտվայի նախագահը նշել է, որ նոր պատժամիջոցները գործող պատժամիջոցների ռեժիմը կդարձնի ավելի արդյունավետ և ավելի ցավոտ ագրեսորի համար։ «Տասներկուերորդ փաթեթի վրա աշխատանքներն անհրաժեշտ է սկսել հենց հիմա: Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել «Ռոսատոմ»-ի դեմ»,- նշել է նա:

Նշենք, որ հունիսի 21-ին Եվրամիության մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը, որն ուղղված է Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շրջանցումը կանխելուն։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում