copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:28 25-06-2022

Լիտվայի նախագահը դեմ է ՌԴ-ի հետ փոխզիջմանը Կալինինգրադ բեռների տարանցման հարցում

Այս մասին Գինտարաս Նաուսեդան գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Նա, մասնավորապես, ասել է, որ միայն Եվրահանձնաժողովի հետ համատեղ ջանքերով կարող են հասնել նրան, որ «ագրեսոր երկրի դեմ» պատժամիջոցները ցավոտ լինեն։ Նաուսեդան հավելել է, որ ինքը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել է Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ բեռների տարանցման հարցը, և արդյունքներից հետո հայտարարել է, որ Լիտվան զիջումների չի գնա Ռուսաստանին։

«Ակնհայտ է, որ Լիտվան պետք է կիրառի և կկիրառի ԵՄ պատժամիջոցներն ու վերահսկողություն պահպանի իր տարածքով տեղափոխվող ապրանքների նկատմամբ. որևէ «միջանցքի» մասին խոսք լինել չի կարող, ինչպես որ խոսք չի կարող լինել Ռուսաստանին զիջումների մասին՝ ի պատասխան Կրեմլի սպառնալիքների»,- գրել է Նաուսեդան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ