copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:34 22-06-2023

Կան մարդիկ, ովքեր զրկված են հետմահու հարգանքի իրավունքից

Երեկ 72 տարեկանում մահացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Որոշ ժամանակ առաջ էլ դատարանի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որի մահը իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ կարելի է ասել ուրախություն առաջացրեց։ Իրավապաշտման Ռուբեն Մելիքյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով երկու մահերից հետո արձագանքներից, ասաց, որ տեղին չի զուգահեռներ տանելը։

«Ես խնդրում և պահանջում եմ, որ որևէ կերպ զուգահեռ չանցկացնել Խաչատրյանի և Գրիգորյանի միջև։ Դա վիրավորական է Արմեն Գրիգորյանի հարազատների տեսանկյունից, երբ այդ մարդու, թեկուզ մահվան հետ կապված հարցերը համեմատվում են Արմեն գրիգորյանի հետ, մի մարդու, ով բացահայտ հակահայ դիրքորոշում էր բարձրաձայնում ԱԺ-ում, պաշտպանում էր հակահայ քաղաքականությունը։ Քաղաքականություն, որը ուղիղ հակասության մեջ է մեր ինքնության հետ, նա մեր հայրենիքի մի մասը ճանաչում էր Ադրբեջանի մաս»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանը նկատեց. «Արմեն Գրիգորյանը, ոչ թե պարզապես մահացել է բնական մահով, ինչպես Վիգեն Խաչատրյանը, այլ գտնվելով պետության ամբողջական վերահսկողության և պատասխանատվության ներքո դատարանի դահլիճում մահացել է՝ լինելով քաղբանտարկյալ։ Դրանք տարբեր երևույթներն են»։

Անդրադառնալով արձագանքներին՝ Մելիքյանն ասաց.«Ես լավ հիշում եմ, թե ինչպիսի խրախճանք էր տիրում քպականների շրջանում։ Հիմա էլ ես տեսնում եմ, որ բազմաթիվ մարդիկ, նույնիսկ ընդդիմադիրների դաշտում, չեն պահպանում այն սկզբունքը, որ մարդի,կ որպես չգրված օրենք, ունեն հետմահու հարգանքի իրավունք, բայց դա ունի նաև բացառություններ։ Սեփական ազգի դեմ ծանր մեղք գործած անձիք պետք է զրկվեն հետմահու հարգանքի իրավունքից»,- եզրափակեց Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել