copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 21-06-2023

Բայդենը Չինաստանի նախագահին «բռնապետ» է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի հետ կայանալիք բանակցություններից մեկ օր առաջ այդ երկրի նախագահ Սի Ծինփինին «բռնապետ» է անվանել։ Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ Բայդենը նման հայտարարություն է արել՝ անդրադառնալով ԱՄՆ երկնքում աերոստատի խոցման հետ կապված միջադեպին։

Սպիտակ տան ղեկավարը Կալիֆոռնիայում ելույթ ունենալիս նշել է ԱՄՆ-ի կողմից «լրտեսական սարքավորումներով այս աերոստատի» խոցումից հետո Չինաստանի առաջնորդի վրդովմունքի պատճառն այն էր, որ Սի Ծինփինը «չի իմացել, որ այն այնտեղ է գտնվել»։

«Դա մեծ ամոթ է բռնապետների համար, երբ նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Դա չպետք է տեղի ունենար այնտեղ, որտեղ եղավ: Այն շեղվել էր ուղուց»,- հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։

Նշենք, որ այս հայտարարությունից մեկ օր առաջ Բայդենը նշել էր, որ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սի Ծինփինի հանդիպումը Պեկինում նպաստել է առաջընթացին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը