Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:44 21-06-2023

Ոչինչ էլ չեն ասում, մտածում են. անհետ կորածի հայր

ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո քիմիկների զորամասից անհետ կորած պայմանագրային զինծառայողի հայրը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ոչինչ էլ չեն ասում իրենց։ Նա նշեց, որ իր որդին պայմանագրային զինծառայող է եղել, վերջին անգամ խոսել են հետը հոկտեմբերի 20-ին։

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի քիմիկների զորամասից ռազմաճակատ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն այս պահին հավաքվել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց և հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ:

Ամենից շատ դիտված