copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:55 20-08-2023

Իմ թանկ բալա, մի հրաշքով հետ արի. անհետ կորածի հայր

Այսօր՝ օգոստոսի 20-ին, 44-օրյա պատերազմի մասնակից, անհետ կորած Պապ Այվազյանի ծննդյան օրն է:

Հերոսի հայրը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է նրա ծնունդը, հույս հայտնել, որ մի օր որդին հրաշքով տուն կգա.

«Իմ հավերժ 19 տարեկան, որ մնացիր բարձունքներում արցախյան: Այսօր նշում ենք քո երկնային 22 ամյակդ։

Նշում ենք առանց քո ֆիզիկական ներկայության, առանց քո քաղցր ու վարակիչ ծիծաղի... իմ թանկ Պապ, այս տիեզերական կարոտախտի մեջ մի փոքր մխիթարանք թողեցիր մեզ, կրտսեր եղբորդ, Պապի քաղցր ծիծաղն ու մարմնից բուրող հոտը, որ շատ է նման քո հոտին։ Պապ, իմ թանկ բալա, մի հրաշքով հետ արի»։

Պապ Այվազյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 20-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում:

2019 թվականի դեկտեմբերի 19-ին զորակոչվել է հայոց բանակ։ Նախ ծառայել է Էջմիածնի զորամասում, ապա տեղափոխվել Արցախի Հանրապետություն՝ Ջրական, որտեղից էլ տեղափոխվել է Մարտակերտ՝ Դրմբոն:

Մասնակցել է 44-օրյա պատերազմին, մինչ օրս համարվում է անհետ կորած:

Այվազյանները նապորդ տարի՝ 2022 թվականի հուլիսի 12-ին տղա ունեցան, ում անվանկոչեցին իրենց ավագ որդու անունով՝ Պապ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել