copy image url
Ավելին 3 տարի առաջ - 10:57 21-06-2023

Ստորջրյա ձայներ է գրանցվել անհետացած սուզանավի որոնումների տարածքում

Կանադական ինքնաթիռը ստորջրյա ձայներ է գրանցել Ատլանտյան օվկիանոսում անհետացած սուզանավի (батискаф) որոնման տարածքում՝ սուզվելով դեպի «Տիտանիկ» մարդատար նավի խորտակման վայր: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության հյուսիսարևելյան ստորաբաժանման մամուլի ծառայությունը։

Ատլանտյան օվկիանոսում անհետացած ստորջրյա ինքնագնացի որոնումները զբաղեցրել են գրեթե 26 հազար քառակուսի մետր տարածք։

«Կանադական օդանավը ստորջրյա ձայներ է հայտնաբերել բաթիսկաֆի որոնողական գոտում»,- ասվում է հրատարակության մեջ։

Սակայն, ըստ մամուլի ծառայության, աղբյուրի որոնումն արդյունք չի տվել։

Բատիսկաֆի վրա հինգ մարդ կա, նրանք մեկ օրից ավելի է, ինչ կապի մեջ չեն եղել։ Կապը կորել է կիրակի օրը սուզվելուց մոտ 1 ժամ 45 րոպե անց:

Երկուշաբթի օրը OceanGate Expeditions-ը հաստատեց իր սուզանավերի անհետացումը, որը նախատեսված էր զբոսաշրջիկներին Տիտանիկի խորտակման վայր հասցնելու համար:

Բատիսկաֆի վրա է նաև բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, ում պատկանում է ինքնաթիռների վաճառքով և շահագործմամբ զբաղվող Action Aviation ընկերությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից